Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 18:36 26-12-2025

Բաքուն կրկին Երևանից պահանջում է փոխել Սահմանադրությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ և TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։

Երևանը մի քանի անգամ հայտարարել է, որ ՀՀ Մայր օրենքը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրի նկատմամբ:

Բայրամովը հայտնել է նաև, որ «Ադրբեջանը, որպես բարի կամքի ժեստ, միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները»: Ադրբեջանի նախարարի խոսքով՝ Հայաստանից ստացվել է նավթամթերքի վաճառքի վերաբերյալ հարցում, և բարձրացվել է Վրաստանի տարածքով տեղափոխման հարցը: Նա նշել է, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագինը իսկապես շատ բարձր էր. «Սա հարցեր առաջացրեց Ադրբեջանում: Վրաստանի ղեկավարությունը անհապաղ միջամտեց, և խնդիրը լուծվեց։ Սակագինը համաձայնեցվեց ընկերությունների միջև՝ լիովին համապատասխանելով շուկայական պայմաններին։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները բարեկամական են: Կարծում եմ՝ այս հարցը լուծվել է, և այդ ուղին կրկին կօգտագործվի»:

Ադրբեջանի արտգործնախարարը կարծում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է զարգացնել. «Երկու երկրների միջև ռազմական ապրանքների առևտուրը բացառված է, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է։ Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը տեղի կունենա»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը