Ներքին 3 տարի առաջ - 13:12 17-09-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկեց հանուն բարեկեցիկ, հարմարավետ Երևանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խաչատուրյանն այս մասին ասաց քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հանուն ինչի է քվեարկել:

«Քվեարկել եմ հանուն բարեկեցիկ, հարմարավետ Երևանի: Վստահ եմ, որ մենք հենց այս ընտրությունների հնարավորությամբ կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք: Այսօր այդ հնարավորությունը կա, մասնակցել, ազատ ընտրություն կատարել: Փառք Աստծո, թեկնածուները շատ են»,-ասաց նախագահը:

Իսկ, թե ինչո՞վ են այս ընտրությունները տարբերվում Երևանի ավագանու մյուս ընտրություններից՝ Խաչատուրյանը պատասխանեց, որ այս ընտրությունները շատ ավելի քաղաքականացված են՝ հաշվի առնելով նաև արտաքին միջավայրը: «Դա ինչ-որ ձևով ստվերում է մեր քաղաքացիների ուշադրությունը հենց քաղաքային խնդիրներից: Ես կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք, և տեղական ընտրությունները դրանով տարբերեինք համապետական ընտրություններից»,-ասաց նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քարոզարշավի ընթացքում խախտումներ ֆիքսե՞լ է՝ Խաչատուրյանն ասաց, որ իր դիտարկումներով, իր կարդացած նյութերով՝ ոչ:

«Ընդհակառակը՝ ես հեռուստացույցով 1-2 մեծ հաղորդումներ եմ նայել, որոնց մասնակցում էին ցուցակի առաջին դեմքերը կամ իրենց փոխարինողները: Զարմանալի էր, որ կարողանում էին այդ քննարկումները 2 ժամից ավելի այդպես կազմակերպել:

Նախկինում դրանք սովորաբար վերածվում էին անկազմակերպ մի բանավեճի, և մարդիկ չէին կարողանում նույնիսկ մտքեր արտահայտել: Մեզ հնարավորություն տրվեց նաև գնահատել, թե ով ինչի է ընդունակ, ինչի է պատրաստ»,-ասաց նախագահը:

Խաչատուրյանն անհանգստություն չունի և վստահեցնում է, որ ընտրությունները չեն կարող չլինել արդար ու թափանցիկ: Նա շեշտեց՝ 2018 թվականի ձեռքբերումներից ամենակարևորը հենց ազատ ընտրությունների անցկացնումն է:

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին