«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվել է ջրանջատում։
«Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Վեոլիաթիմը տեղում է և իրականացնում է օպերատիվ վթարավերացման աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրությունում։