Ներքին 2 տարի առաջ - 21:19 01-10-2024

Նորք-Մարաշում՝ բարձր ճնշման ջրատարի վրա, էլիտար շենք են կառուցում․ shamshyan.com

Նորք-Մարաշ վարչական շրջանի Դուրյան փողոցից Գ․ Հովսեփյան փողոց տանող ճանապարհահատվածում ակտիվ հողաքանդման աշխատանքներ են։ Բնակելի շենք է լինելու այստեղ, բայց այդ փաստը, մեղմ ասած, հարևանությամբ ապրողների սրտով չէ։

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ անվտանգության կանոնները չեն պահպանվում։ Խնդիրն այն էր, որ շենքի հիմքի համար քանդվող տարածքով մեծ ջրատար է անցնում, իսկ դրանով բարձր ճնշման ջուր է հոսում։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ ակտիվ հողաքանդման աշխատանքներից հետո արդեն շինարարական աշխատանքների հետևանքով ջրատարը կվնասվի, մեծ ավերածություններ կլինեն։ Աշխատանքներն արդեն մի քանի ամիս է՝ ընթանում են։

Քաղաքացիները այդ ընթացքում հասցրել են և՛ Երևանի քաղաքապետարան, և՛ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ ու նաև Ջրային կոմիտե դիմել, ներկայացրել վտանգի աստիճանը և թե ինչի կարող է հանգեցնել այդ ամենը, բայց աշխատանքները, միևնույն է, շարունակվում են։

Քաղաքացիները նշում են, որ իրենք դեմ չեն բնակելի շենքերի կառուցմանը, պարզապես ուզում են, որ կառուցապատողը հաշվի առնի ջրատարի առկայությունը և իրենց անվտանգությունը լինի առաջնային։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շինարարության մոտ տեղադրված է ցուցանակ, որով տեղեկանում ենք՝

Շին․ թույլտվություն՝ N01/18-Դ-144941-2487 Տրված ՝ 28․11․2023
Կառուցապատող՝ Արտավազդ Միքաելյան
Կապալառու՝ «Արշիքոն» ՍՊԸ-Լիցենզիա։ 16260
Հեղինակային հսկողությունը «Արշիքոն» ՍՊԸ-Լիցենզիա։ 16261
Տեխնիկական հսկողություն Մկրտիչ Հարությունյան-Լիցենզիա։ 13461
Շին․ աշխատանքների սկիզբ՝ 29․08․2024
Շին․ աշխատանքների ժամկետ՝ 36 ամիս

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում