Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:36 15-09-2023

Մեկ բնակարանում 87 օտարերկրացի է գրանցված, ովքեր ընտրելու իրավունք ունեն. ահազանգ

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ահազանգելով նախընտրական երթական կեղծիքի մասին։ Մասնավորապես, վերջինս Մալաթիա-Սեբաստիա թիվ 11 դպրոցում փակցված ընտրացուցակներում տեսանկարահանել է, որ մեկ բնակարանում գրացված է 87 այլազգի։ Խոսքը՝ 7/5 ընտրատեղամասի ցուցակների մասին է։

«ՀԱԹ, Բ2 թաղամաս, 131 շենքի 26 բնակարանում գրանցված ընտրելու հնարավորություն ունեցողներն են, ըստ հրապարակված ցուցակների 3 սենյականոց բնակարանում գրանցված է 87 մարդ: Նիկոլ Փաշինյան, առաջարկում եմ անձամբ գաս ու պատասխան տաս․․․

Ջամալուդին Կատիգաջիևը, Իմրան Ախյատի Խոզաևը, Սերգեյ Խորչենկո ․․․ Նիկոլ Փաշինյան, ինչու են այս քաղաքացիները մասնակցում Երևանում ավագանու ընտրություններին, այն դեպքում, երբ արցախահայությունը, որը երեք տարի է բնակվում է Երևանում և չունի ընտրության մասնակցելու հնարավորություն»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ