Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:56 14-09-2023

Բաքուն պարտադրում է, որ 130․000 ադրբեջանցիներ «վերադառնան» Հայաստան․ Գագիկ Համբարյան

«Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանության պահպանման համար պատրաստ է ամբողջ Հայաստանը տրամադրել թուրքերին։ Արցախը հանձնեց՝ պատճառաբանելով, թե իբր 30.000 զինվորի կյանք է փրկել։ Սև լիճը հանձնեց, Ջերմուկի մոտակայքը հանձնեց, Ներքին Հանդի տարածքները հանձնեց, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը նվիրեց թուրքերին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը Հայաստանի կապիտուլյացիան է՝ իր խայտառակ հետևանքներով։

«Թող մեր հասարակությունը իմանա, որ Ադրբեջանը պարտադրում է, որպեսզի Հայաստան վերադառնան այն ադրբեջանցիները, որոնք լքել են Հայաստանը 1988-1989 թվականներին, կոնկրետ թիվ է նշում՝ 130.000 մարդ»,-ընդգծեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում արված հայտարարություններին, հայ-ռուսական հարաբերություններին և մի շարք այլ արդիական հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը