Արտաքին 3 տարի առաջ - 23:01 13-09-2023

ԵԽ-ում Թուրքիայից պահանջում են նոր գործընթաց սկսել քրդական հարցի վերաբերյալ

Եվրախորհրդարանի (ԵԽ) Թուրքիայի հարցով զեկուցող, իսպանացի պատգամավոր Սանչես Ամորի նոր զեկույց է պատրաստել, որտեղ խոսվում է Թուրքիայի վերաբերյալ մի շարք հարցերից ու խնդիրներից: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Այդ հարցերի ցանկում է նաև քրդական հարցը: Այդ մասով Սանչես Ամորը պահանջել է Թուրքիայի իշխանություններից հարգանք ցուցաբերել քրդական հարցի վերաբերյալ և սկսել նոր գործընթաց, որը հիմնված կլինի հարգանքի վրա: Ընդգծվում է նաև, որ Թուրքիայում մեծանում է ատելությունը ԼԳՊԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտուրը «գրեթե կրկնապատկվել է» ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Վտանգ կա, որ ԵՄ պատժամիջոցների շրջանակներում որոշ ապրանքներ և տեխնոլոգիաներ Ռուսաստանին վաճառվեն թուրքական տարածքով և որ այդ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ռուսական բանակի կողմից Ուկրաինայում։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ օլիգարխներ, սկսել են բնակություն հաստատել Թուրքիայի խոշոր քաղաքներում և ծովափնյա շրջաններում։

«Թուրքիան պետք է խուսափի ռուսական կապիտալի և ներդրումների ապաստարան դառնալուց»,- ասվում է զեկույցում։ Իսկ Թուրքիայի համագործակցությունը Ռուսաստանի հետ ատոմակայանների հարցում բնութագրվում է որպես «անհանգստացնող»:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում