Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:06 11-08-2021

Հայկական իրավական կենտրոնը ՄԻԵԴ-ում իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի կողմից սպանված հայ ռազմագերիների գործով

Վաշինգտոնում գրանցված Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC), համագործակցաբար ՀՀ-ում գրանցված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նոր գործեր է ներկայացրել, որոնցով Ադրբեջանը մեղադրվում է հայ ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց մահվան համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «ՄԻԵԴ ներկայացված փաթեթում նշվում է, որ թվով 19 անձինք, ինչպես իրենց հայրենի բնակավայրերում մնացած քաղաքացիական մարդիկ, այնպես էլ զինվորականներ, միմյանցից տարբեր 10 միջադեպերի արդյունքում սպանվել են, երբ գերության մեջ են գտնվել ադրբեջանական ուժերի կողմից կամ եղել են ձերբակալված։ Դիմումները ներկայացվել են ականատեսների ցուցմունքների, համացանցում տարածված տեսաձայնագրությունների, դատաբժշկական փորձաքննությունների անհերքելի ապացույցներով և փորձագիտական եզրակացություններով։

Երկու իրավապաշտպան կազմակերպությունները հավաքված նյութերով փորձում են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին` ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, այնպես էլ միջազգային հումանիտար իրավունքի համաձայն գերության մեջ գտնվող անձանց կյանքը չպաշտպանելու համար:

«Չկարողանալով պաշտպանել գերության մեջ գտնվողների կյանքը և չկարողանալով հետաքննել սպանված գերիների հարցերը, Ադրբեջանը խայտառակ կերպով խախտում է մարդու իրավունքներն ու չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ ՄԻԵԴ-ի և եվրոպական բոլոր հարակից կառույցների պարտականությունն է միանշանակ կարմիր գիծ քաշել և ստիպել Ադրբեջանի բռնապետությանը պատասխանատվություն ստանձնել», - ընդգծում է Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը:

Հայկական իրավական կենտրոնը հանձնառու է սպանված 19 անձանց դեպքերով հետապնդել արդարություն, ինչպես նաև ապահովել, որ բոլոր հայ ռազմագերիներն ազատ արձակվեն և առանց վնասների հայրենադարձվեն: Այս նպատակով Վաշինգտոնում տեղակայված հայկական իրավական կենտրոնը համագործակցում է Երևանում գտնվող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ առավել, քան 100 հայ ռազմագերիների անունից ՄԻԵԴ-ում գործեր հարուցելու համար։ Այս գործընկերությունը թույլ է տալիս անհատական մակարդակով պաշտպանելու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կեսից ավելիին։ Համագործակցող կազմակերպությունների ջանքերով վերջերս նորից լրացուցիչ գործեր ներկայացվեց ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի հանդեպ կիրառել միջանկյալ միջոց։ Մշտական աշխատանք է տարվում Ադրբեջանի կողմից պահվող այլ ռազմագերիների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու և բացահայտումներ անելու ուղղություններով, հետամուտ լինելու ինչպես նրանց ազատությանը, այնպես էլ կյանքի իրավունքին։

Հայկական իրավական կենտրոնը հրապարակել է այն անձանց անուն-ազգանուններն ու սպանության դեպքերը, որոնց առնչությամբ սկսվել է իրավական գործընթաց։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի