Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:45 11-09-2023

Խաղացողը կնոջ ու քրոջ անունով էլ խաղային հաշիվ կբացի ու կխաղա

ԱԺ-ն այսօր գումարել է աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստը։ Օրակարգում ներառված էև 47 հարց։

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը Գևորգ Պապոյանին հարց ուղղեց, թե ինչպես կարելի է խուսափել այն դեպքերից, երբ խաղամոլները ուրիշի անունով են հաշիվ բացում և խաղում։

Պապոյանը նշեց, որ նման հանարավորություններ կան, սակայն դա կապված է պետության ընտրած քաղաքականությունից։

«Կարող է լինել այսպիսի դեպք․ ինչ-որ մեկը ասի՝ վերցրու էսքան գումարը, քո խաղային հաշվից քո անունով կատարիր խաղադրույք, եթե շահես, ապա այդ գումարից ինձ վերադարձում և այլն, բայց շատ քիչ է հավանականությունը նման բաների, բայց տեսականորեն հնարավոր է։ Այնուամենայնիվ կարծում եմ՝ որ ընթացքում տեսնում ենք՝ ինչ պրոբլեմներ կան, հետևից գնում ենք, ցավոք սրտի չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի»,- ասաց նա։

Նազարյանն արձագանքեց, որ պետք է խստացնել, քանի որ խաղամոլությունը համատարած տարածում է գտել, անգամ երիտասարդ աղջիկների շրջանում և առաջարկեց գործատուներին հորդորել աշխատանքային պայմանագրում այս հարցի հետ կապված որևէ կետ ունենալ։

Մանարամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան