Ներքին 3 տարի առաջ - 13:50 06-09-2023

Արցախի հարցում իշխանության պարտվողական մտածելակերպը տանելու է անդունդ․ Ռուբեն Վարդանյան

Առանց Արցախի չի լինելու Հայաստան, և առանց Հայաստանի չի լինելու Արցախ։ Այս մասին այսօր Մանե Թանդիլյանի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մենք իրավունք չունենք պարտվողական մտածելակեպով ապրել, մենք իրավունք չունենք նաև հրաժարվել Արցախից, այդ ամենը մեզ տանելու է անդունդ և մենք այդ ամենին չենք կարող համաձայնել։

Ռուբեն Վարդանյանն Արցախի հարցում հորդորեց միավորվել և թույլ չտալ, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս և հայաթափվի։

Նա մեկ անգամ ևս նշեց, որ իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում, որովհետև պարտվողական մտածելակերպը տանելու է անդունդ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է