Ներքին 3 տարի առաջ - 15:33 26-12-2022

Պետք է փոխենք մեր մտածելակերպը, որ արդեն որպես այլ կլասի երկիր կարողանանք աճել․ Քերոբյան

Այս տարվա համար թե Արժույթի միջազգային հիմնադրամը, թե Համաշխարհային բանկը, թե մյուս գործընկերները տեսնում են, որ մեզ մոտ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 6600-6800 դոլարի միջակայքում կլինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Դա նշանակում է, որ մենք արդեն որպես երկիր պետք է փոխենք մեր մտածելակերպը, փոխենք մեր ինստիտուտները, դրանց որակը, որ արդեն որպես այլ կլասի երկիր կարողանանք աճել, աշխատել: Պատերավոր օրինակ բերեմ, պատկերացրեք, դուք ունեք մի տեսակի մեքենա, և հետո անցնում եք այլ, ավելի բարձր կլասի մեքենայի, ավելի լավ շարժիչով, ակերով, բայց արգելակները, հսկողական այլ համակարգերը մնում են հին մեքենայինը, և այդտեղ առաջանում են տարբեր խնդիրներ: Հիմա կարիք կա, որպեսզի մենք նաև մեր մյուս պետական ինստիտուտները համապատասխանեցնենք: Դրա շնորհիվ է, որ մենք պետք է կարողանանք փոխել մեր քաղաքացիների կյանքի որակը»,-ասաց նա:

Քերոբյանը նշեց, որ մեր երկրում աշխատող բիզնեսների մեծ մասը էական առաջընթաց է արձանագրել այս տարի. «Օրինակ, շաբաթ օրը ես այցելել եմ Երևանի շոկոլադի գործարան, այդ ընկերությունն այս տարի արտահանումը երեք անգամ մեծացրել է: Ընդհանուր առևտրաշրջանառությունը 7 մլրդ դրամի է հասցրել, որն, ինչ խոսք, նշանակում է, որ այդ ընկերությունը փոխել է կլասը, հիմա անհրաժեշտություն կա նոր խոշոր ներդրումներ անել։ Դա տիպիկ օրինակ է այսօր ՀՀ-ում գործող ընկերությունների մեծ մասի համար»:

Անդրադառնալով նախկինում արված իր հայտարարություններից մեկին, որ Հայաստանում կա մոտ 100 թափուր աշխատատեղ, Քերոբյանը ասաց․ «Ես կարող եմ օրինակ բերել իմ նախկին բիզնեսից։ Երբ մենք փորձում էինք աշխատանքի հրավիրել մարդկանց, սովորաբար այն մարդիկ, ովքեր գործազրուրկ են և որոշակի օգնություն են ստանում նաև դրսից, նախընտրել են այդ օգնությունը և ոչ աշխատանքը, որովհետև եթե գնան աշխատելու, գուցե ստանան նույն գումարը, բայց դա կլինի աշխատավարձ, այսինքն նախընտրում են բազմոցին նստած մնալ և բարեկամներից օգնություն ստանալ։ Այսօր դա լուրջ խոչընդոտ է, որ մարդիկ գնան աշխատեն: Տեսնում ենք, որ տրանսֆերտների ծավալներն են էապես մեծացել: Իհարկե, չենք կարող բաղդատել ուղիղ, թե ինչ նպատակի համար է ուղարկված տրանսֆերը, բայց այսօր ստացված տրանսֆերտները լուրջ խոչընդոտ են, որ մարդիկ դուրս գան տնից և գնան աշխատելու»,- ասաց նախարարը և հավելեց, որ տրանսֆերտները հարկելու խնդիր օրակարգում դրված չէ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը