Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:00 28-08-2023

Գիշերը հոտից չենք կարողանում քնել․ խոլերայի վտանգ Արմավիրի գյուղերում

Մեծամոր քաղաքի ատոմակայանը դարձել է մղձավանջ Արմավիրի մարզի բնակիչների համար։ Մեծամոր քաղաքի ատոմակայանի կեղտաջրերի մաքրման կայանը գտնվում է Զարթոնք գյուղի մոտակայքում, և որևէ մաքրման աշխատանքներ չի կատարվում։

«Մարդիկ կանգնեցին, բողոքեցին, նրանց մեծ մասը 2021 թվականին նորից իր գլխին փորձանք բերեց՝ ձայները տալով այս չակերտյալ վարչապետին և պահանջում էին, որովհետև գյուղերը ամեն օր խոլերայի վտանգի տակ են։ Առանց հակագազի այդ գյուղերը մտնելը հղի է լուրջ վտանգներով, որովհետև Մեծամոր քաղաքի ատոմակայանի կեղտաջրերի մաքրման կայանը գտնվում է ուղիղ այդ գյուղերի հատման կետում, արդեն քանի տարի չի աշխատում, որևէ մաքրման աշխատանք չի կատարվում և այսպես կոչված կոյուղաջրերի հոտը խեղդում է գյուղը։ Այնքան, որ մարդիկ գիշերներն անգամ չեն քնում և շնչահեղձ են լինում»,- այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը, ով եղել է Արմավիրի մարզի բնակիչ։

Գյուղի բնայիչներից մեկը նշեց, որ գարշահոտը այս շոգ եղանակին այնքան սուր է լինում, որ մի կերպ են դիմանում։

«Հոտը ոչ միայն զզվելի է, այլև խեղդող։ Գիշերները մի կերպ ենք քնում։ Մեկ-մեկ մտածում ենք, որ կարող է խոլերա էլ տարածվել»,- մեզ հետ զրույցում նշեց գյուղացիներից մեկը։

Սրապիոնյանի խոսքով՝ ինչպես ճանապարհների խնդիրը, այնպես էլ այս խնդիրը խոստացել են, որ կարճ ժամանակում կշտկեն, բայց այդպես էլ մատը մատին չեն խփել և ամառները այս գյուղերը գտնվում են խոլերայի վտանգի տակ։

«Հայ ժողովուրդը պետք է հասկանա իր էյֆորիայի մեջ ընկած մի սխալ ընտրության արդյունքում ոչ միայն արտքաին թշնամուն բերեց հասցրեց իր տների և այգիների մոտ, այլև իր իսկ ներսում առաջացրեց մի այնպիսի ուռուցք, գոյացություն, որի վարակը տարածվելու դեպքում հայ ժողովրդի մարմինը չի փրկվի պարզապես։ Հոգու մասին այլևս չեմ խոսում, որովհետև հայ ժողովրդի հոգին վաղուց, ըստ էության, անդամալույծ է արված, մնում է մարմինը։

Ես ուղղակիորեն այս վայ իշխանություններին կոչ եմ անում շուտափույթ զբաղվել այս երեք գյուղերի և հաղորդակցման խնդիրներով, և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման պայմաններով։ Հակառակ դեպքում գյուղերում խուլ դժգոհություն կա, իսկ այդ երեք գյուղերի բնակչությունը անցնում է 5000-ից, այդ երեք գյուղերի բնակչությունը, եթե ոտքի կանգնեց, այլևս իր տները չի մտնի, մինչև չազատվի այս վայ իշխանություններից»,- ասաց Սրապիոնյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ