Ներքին 3 տարի առաջ - 18:09 27-08-2023

Լեզվի կոմիտեն շողոքորթում է նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին

Այսօր Լեզվի կոմիտեի նախկին նախագահ և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի ծննդյան օրն է։

Այս առիթով Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում մի շողոքորթ շնորհավորանք հայտնվեց․ «Այսօր հանրահայտ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, հայերենագետ, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյան ծննդյան օրն է։

Դավիթ Գյուրջինյանը աշխատանքային հարուստ կենսագրություն ունեցող լեզվաբան է։ Աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում, հայոց լեզու է դասավանդել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ինչպես նաև Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում, որտեղ էլ այսօր ռեկտորի պաշտոնակատարն է։

Գյուրջինյանը հեղինակել է բազմաթիվ գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ, բառակազմական ուսումնասիրություններ, բառարաններ, դասագրքեր, հոդվածներ։ Հայերենի դասավանդման գործում ունի ուրույն՝ գործնական, արդյունավետ մոտեցում։

Դավիթ Գյուրջինյանի ղեկավարման տարիներին (2018-2023 թթ․) Լեզվի կոմիտեն գրանցեց մեծ հաջողություններ, ունեցավ նոր ձեռքբերումներ։ Կոմիտեն իր գործունեությամբ ներկայացավ էլեկտրոնային հարթակներում, հասարակության հետ նախաձեռնվեց փոխներգործուն աշխատանք՝ ի նպաստ հայերենի։

Լեզվի կոմիտեն ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորում է հարգարժան Դավիթ Գյուրջինյանին, ցանկանում առողջություն, երկարամյա աշխատանքային գործունեություն»։

Գրառմանն իմ պատասխան Գյուրջինյանը մեկնաբանություն է թողել․ «Լեզվի կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, բարեկամներ, հարգելի՛ հայրենակիցներ, խորապես զգացված եմ ձեր ուշադրությունից, ջերմությունից»:

Հիշեցնենք, որ Լեզվի կոմիտեն Դավիթ Գյուրջինյանի նախագահության օրոք աչքի էր ընկնում իր անգործությամբ։ Մասնավորապես հաճախ կազմակերպում էր քվեարկություններ, որտեղ հաղթող էին դուրս գալիս իր անձնական համակրությունների դաշտում առկա երևույթները։

Հիշեցնենք նաև, որ Դավիթ Գյուրջինյանը չընտրվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում, թեև վայելում էր ԿԳՄՍՆ-ի հովանավորությունը։ Այժմ նա զբաղեցնում է ռեկտերի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․