Մամուլ 3 տարի առաջ - 08:10 18-08-2023

Ի՞նչ սպասել ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստից հետո. մանրամասներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ տեղի ունեցավ ՄԱԿ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Այս նիստից հետո ակտուալ է դարձել և շատերին է հետաքրքրում, թե, ի վերջո, ինչ է լինելու այս քննարկումից հետո։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը, ՄԱԿ կանոնադրությունն ուսումնասիրելով, պարզեց, որ սցենարները կարող են մի քանիսը լինել։

Անվտանգության խորհուրդը կարող է ընդունել հայտարարություն: Բանաձև ընդունվում է այն դեպքում, եթե դռնբաց նիստին դրան կողմ են քվեարկել ինն անդամ։ Այդ անդամների թվում պետք է լինեն մշտական հինգ անդամները։ Եթե մշտական անդամներից որևէ մեկը դեմ է, ապա բանաձևը չի ընդունվում։

Կարող է ընդունվել Նախագահի հայտարարություն. այն պետք է ընդունվի կոնսենսուսով։ Մյուս տարբերակը Նախագահի գրությունն է՝ նախագահի նամակը կամ մամուլի համար հայտարարություն։
Այստեղ հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի ունեցավ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր կրկին Հայաստանի դիմումի հիման վրա և նպատակ ուներ քննարկել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Սակայն այս քննարկումից հետո կողմերն այդպես էլ կոնսենսուսի չեկան, և հայտարարություն չընդունվեց։ Հայտարարությունն ընդունել ու առաջարկն արել էր Ֆրանսիան, սակայն ռուսական կողմի առարկության պատճառով այն չընդունվեց։ Հետաքրքիր է՝ ինչ կլինի այս անգամ։

Հավելենք, որ Անվտանգության խորհուրդը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր մարմիններից է, բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Չինաստանը ներկայացնող մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը