Մամուլ 3 տարի առաջ - 08:07 14-04-2023

ԳՇ պետն ընդունել է՝ Տեղ գյուղի միջադեպը հայկական կողմի բացթողումն է. մանրամասներ փակ նիստից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանում երեկ սահմանային իրավիճակի շուրջ փակ քննարկում է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այդ քննարկումից: Քննարկման հիմնական օրակարգում եղել է Տեղ գյուղի ապրիլի 11-ի սահմանային միջադեպը եւ դրա նախորդ օրը՝ ապրիլի 10-ին ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածք ներթափանցումը:

Տեղեկացանք, որ քննարկումը եղել է հարցուպատասխանի ֆորմատով. սկզբում հարցեր են ուղղել ընդդիմադիր պատգամավորները, այնուհետեւ՝ ՔՊ-ական պատգամավորները: Հարցերը հիմնականում ուղղված են եղել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, վերջինս էլ, ինչպես մեզ հաջողվեց պարզել, հիմնականում խուսափողական պատասխաններ է տվել:
Ինչ վերաբերում է Տեղ գյուղում հակառակորդի իրականացրած սադրանքին, ԳՇ պետն ընդունել է, որ դա հայկական կողմի բացթողման հետեւանքն է նաեւ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը