Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 00:50 17-08-2023

Պեկինն ուշի ուշով հետևում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցի տեղակալ Գենգ Շուանգը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում նշեց, որ Պեկինն ուշի ուշով հետևում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:

Դիվանագետի խոսքով՝ Չինաստանը հույս է հայտնում, որ կողմերը հրատապ կլուծեն մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ դիվանագիտության միջոցով:
«Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են: Երկու երկրների շահերից է բխում համագործակցության ճանապարհով ընթանալը: Վերջին տարիներին ՀՀ, Ադրբեջանը և Ռուսաստանը 4 համատեղ հայտարարություն են ընդունել՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով մարտական գործողությունների դադարեցման, տնտեսական համագործակցության, տրանսպորտային հաղորդակցությունների և սահմանային խնդիրների վերաբերյալ:

Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան կողմերի միջնորդությամբ քննարկումներ են ունեցել՝ ի ցույց դնելով քաղաքական կամք և կոնկրետ գործողություններ՝ վիճահարույց խնդիրները խաղաղ դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծելու և լուծելու: Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել, փոխադարձ զիջումների գնալ՝ 4 համատեղ հայտարարությունների և այն ջանքերի հիման վրա, որոնք գործադրվել են նախորդ ժամանակահատվածում՝ կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի միջնորդությամբ, և լուծելու առկա վեճերը միջազգային մարդասիրական նորմերի հիման վրա: Չինաստանը պատրաստ է նպաստել բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն այդ նպատակներին հասնելուն»,- նշել է ՄԱԿ-ում Չինսատանի մշտական ներկայացուցչի տեղակալը:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ