Արտաքին 3 տարի առաջ - 18:40 29-03-2023

Զելենսկին ցանկանում է հանդիպել Չինաստանի նախագահի հետ, Պեկինն արձագանքել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկություն է հայտնել հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել նրան Ուկրաինայում։ Այս մասին Զելենսկին ասել է AP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք պատրաստ ենք նրան տեսնել այստեղ (Ուկրաինայում-խմբ): Ես ուզում եմ խոսել նրա հետ։ Ես կապվել եմ նրա հետ լայնամասշտաբ պատերազմից առաջ։ Բայց այս ամբողջ տարվա ընթացքում, ավելի քան մեկ տարի, մենք ոչ մի կապ չենք ունեցել»,- ասել է նա։

Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Սի Ծինփինը Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո մտադիր է զրույց Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Օրեր անց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Չինաստանի առաջնորդը պետք է խոսի նաև Վլադիմիր Զելենսկու հետ։ Բացի այդ Financial Times-ը հայտնել էր, որ Եվրամիությունը փորձում է համոզել Սի Ծինփինին՝ բանակցել Ուկրաինայի նախագահի հետ։

Զելենսկու առաջարկը մեկնաբանել է նաև պաշտոնական Պեկինը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների թեմայով Չինաստանը կապ է պահպանում բոլոր կողմերի, այդ թվում՝ Կիևի հետ։ «Ինչ վերաբերում է կոնկրետ մանրամասներին, ես տեղեկություն չունեմ, որը կարող էի տրամադրել», - ասել է չինացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Չինաստանը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի կապացկությամբ ճգնաժամի քաղաքական կարգավորման առաջարկներ է ներկայացրել։ Կարգավորման փաստաթուղթը հրապարակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում, և այն ներառում է 12 կետ՝ այդ թվում նաև ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման կոչը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի