Ներքին 3 տարի առաջ - 00:17 12-08-2023

ՀՅԴ Սիրիայի կոմիտեն շնորհավորել է Դավիթ Իշխանյանին

ՀՅԴ Սիրիայի կոմիտեն շնորհավորել է Դավիթ Իշխանյանին։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․ «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Սուրիոյ Կեդրոնական կոմիտէն կը շնորհաւորէ Դաւիթ Իշխանեանի ընտրութիւնը։

Նորին Վսեմութիւն Տիար Դաւիթ Իշխանեան
Նախագահ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի
Մեծարգոյ Պր.Նախագահ,

Ջերմապէս կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Նախագահի պաշտօնին:

Արցախի օրհասական ու ճակատագրական այս օրերուն, Ձեզի վստահուած է լուրջ եւ դժուարին պատասխանատուութիւն մը: Կը հաւատանք, որ Ձեր լայնախոհ ու շրջահայեաց քաղաքականութեամբ, պատասխանատուութեան ամբողջական գիտակցութեամբ, պիտի կարողանաք ձեռնհասօրէն վարել եւ մաքառիլ ձեր դէմ ցցուող բոլոր մարտահրաւէրներուն:

Ձեր այս փշոտ ճանապարհին, Արցախի ինքնութեան պահպանման, բնակչութեան բարօրութեան ու գոյատեւման սրբազան առաքելութեան ընթացքին Ձեր կողքին պիտի տեսնէք ողջ հայութիւնը՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք , որոնց կիզակէտը եղած է Արցախն ու Արցախահայութեան արդար իրաւունքներու հաստատումը:

Յանուն միասնական ու համաշունչ կամքով ընթանալու այս ուղին, բարեյաջող արդիւնքներով պսակուած տեսնելու ցանկութեամբ:

Վճռականօրէն պիտի շարունակենք զօրակցիլ Արցախին եւ արցախահայութեան:

Ի Դիմաց
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Սուրիոյ Կեդրոնական կոմիտէ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը