Ներքին 3 տարի առաջ - 16:00 11-08-2023

Լողանում էի, ջուրն անջատեցին․ խայտառակ վիճակ Շենգավիթում

Քաղաքացիներն անընդհատ բողոքում են ջրամատակարարման որակից և հաճախակի տեղի ունեցող ջրանջատումներից, նամակներ են հղում տարբեր գերատեսչությունների, լրատվամիջոցներում պարբերաբար հոդվածներ են հրապարակվում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ոչ պատշաճ ջրամատակարարում իրականացնելու վերաբերյալ։

Սոցիալական ցանցերում օգտատերերը գրառումներ են կատարում՝ հայտնելով իրենց շենքերում, բնակավայրերում ջրամատակարարման խափանումների մասին։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում արդեն մի ժամ է ջուր չկա, և քանի որ ջրանջատման մասին նախապես չեն զգուշացրել, բնակիչները չեն հասցրել ջուր հավաքել։

«Լողանում էի, օճառը քսեցի, ջուրն անջատեցին։ Փրփուրը գլխիս բաղնիքից դուրս եկա։ Էլ չգիտենք ում զանգենք, հոգնել ենք արդեն։ Տենց շաբաթ չկա, որ երկու-երեք անգամ չանջատեն։ Դրսի շոգ կրակն ու սրանց ջուր անջատելը։ Աշխատածներս գնաց ջուր առնելու վրա, մեզ ովա՞ փոխհատուցելու։ Չնայած էս երկրում ինչնա՞ նորմալ, որ սա էլ նորմալ լինի»,-ասաց քաղաքացին։

Oragir.News-ը կապվեց «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայության հետ, որտեղից տեղեկացրեցին, որ հաճախակի ջրանջատումները կապված են ջրագծերի վթարների հետ․ «Ջրանջատումների պատճառները վթարներն են, դրանք վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում»։

Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը դեռ օրեր առաջ էր տեղեկացրել, որ օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +40 +42 աստիճանի։

Նման անոմալ շոգերի դեպքում խորհուրդ է տրվում շատ ջուր խմել, ինչպես նաև տանից դուրս գալուց պարտադիր ունենալ ջուր։ Սակայն, այս ամենը կարծես թե այդքան էլ չի հետաքրքրում «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի