Ներքին 3 տարի առաջ - 15:30 11-08-2023

Յանի ըսինք գյուղացին հալի կհասնի՝ էն էլ չէ, էս տարի էլ կրծողները սկսին

Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղի բնակիչները խուճապի մեջ են, տանջանքով հողի հետ կռիվ են տվել, վերջին գումարը ներդրել, բայց այսօր հայտնվել են անելանելի վիճակում։ Մոտ տասն օր առաջ սկսվել են հացքաղի աշխատանքները, որովհետև կրծողներն իրենց ողջ չարչարանքը ոչնչացրել են։

Oragir.News-ի հետ զրույցում Այգաբացի բնակիչ Աբրահամ Մսրյանը հայտնեց, որ իր 200 կիլոգրամ ցորենն էլ չի կարողացել դաշտից հանի։ Նա նշում է, որ եթե կրծողների դեմը չառնվի, կանխարգելիչ միջոցառում չիրականացվի, ապա ինքը և էլի իր նման շատերը կհրաժարվեն ցորեն և գարի ցանել։

Բնակչի խոսքով՝ կրծողները հիմնականում վնաս են տվել աշնանացան ցորենի դաշտերին։ Նախնական տվյալներով՝ ընդհանրապես չի քաղվել, մոտ 60 հա ցանքատարածության մեջ կարգի ընդհանրապես կոմբայն չի մտել։

«Գյուղացիներն ասում են՝ էս տարի յանի ըսինք բարենպաստ է, մե բանմ կեղնի գյուղացին հալի կհասնի, էն էլ չէ, էս տարի էլ կրծողները սկսին, չէ շատ վատ է վիճակը։ Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին յուրաքանչյուր հեկտար հողատարածքի համար հատկացնում է մոտ 80 գրամ մկնդեղ, բայց սա գյուղացիների խոսքով արդյունավետ չէ, որովհետև ոչ բոլորն են իրենց ցանքատարածությունները վնասազերծում մկնդեղով»,- պատմում է մեր զրուցակիցը։

Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղի վնասների մասին արդեն նախնական տվյալներ ներկայացվել են Շիրակի մարզպետի աշխատակազամին։ Կտրվի՞ փոխհատուցում, թե՞ չէ՝ սա դեռևս քննարկման առանցքում է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ