Ներքին 3 տարի առաջ - 20:07 09-08-2023

Հայ փախստականների և բռնի տեղահանվածների ՀԿ-ների ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱՍՀ նախարարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն օգոստոսի 9-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանական ԽՍՀ-ի և Նախիջևանի հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նախարարությունից տեղեկացրին, որ «հանդիպման նպատակն էր լսել ու վերհանել կազմակերպությունների կողմից հավաքագրված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ու դրան հարակից ոլորտային խնդիրները, ներկայացնել իրենց առաջարկները և դիտարկումները։ Այս համատեքստում հիմնականում քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին, իրականացված վերջին փոփոխություններին, աշխատանքի ապահովմանն առնչվող մի շարք հարցեր»։

Նշվում է, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով՝ գործող ծրագրերի լավարկման, նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների վերաբերյալ։ Վերջիններիս կողմից հնչեցված առաջարկները հավաքագրվել են՝ նախարարության լիազորությունների շրջանակում առկա խնդիրները քննարկելու, իսկ այլ ոլորտներին առնչվող հարցերը՝ գործընկեր գերատեսչություններին փոխանցելու նպատակով։

Ըստ աղբյուրի՝ կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների պարբերաբար անցկացումը. պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել առանձին քննարկումներ՝ ԱՍՀ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի