Ներքին 3 տարի առաջ - 19:55 09-08-2023

Կսպասենք, որ ՄԱԿ-ը Արցախի հարցով իր զորակցությունը շարունակի գործնապես․ Արամ Ա

Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 9 Օգոստոս 2023-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (Մ.Ա.Կ.) ընդհանուր քարտուղար Անթոնիօ Կութիերեսի ներկայացուցիչ դոկտ. Եոաննա Վրոնեցքան, ընկերակցութեամբ իր երկու գործակիցներուն։

Հանդիպման ընթացքին քննարկուեցան երկու գլխաւոր հարցեր.- ա) Արցախի շրջափակումը Ազրպէյճանի կողմէ եւ բ) Լիբանանի նախագահական ընտրութիւնը։

Առաջին հերթին, Նորին Ս. Օծութիւնը լայնօրէն անդրադարձաւ Ազրպէյճանի կողմէ Արցախի շրջափակման եւ անոր ծանր հետեւանքներուն Արցախի մեր ժողովուրդի զաւակներուն, յատկապէս ընկերատնտեսական կեանքին առնչութեամբ եւ իր գնահատանքը յայտնելով Մ.Ա.Կ.ի ընդհանուր քարտուղարին զանազան առիթներով արտայայտած զօրակցութեան եւ շրջափակման վերջ տալու կոչին, Արամ Ա. Կաթողիկոս յայտնեց, որ մեր ազգի սպասումն է, որ Մ.Ա.Կ.ը շարունակէ իր զօրակցութիւնը՝ գործնական քայլերու դիմելով։ Հայրապետը միաժամանակ յիշեցուց, որ «մարդկային աղէտ ստեղծելով քաղաքական նպատակներ հետապնդելը անընդունելի է միջազգային օրէնքին համաձայն»։ Դոկտ. Եոաննա, որ ծանօթ է Արցախի շուրջ ստեղծուած կացութեան, Վեհափառ Հայրապետին պարզած մտահոգութիւնները խոստացաւ անմիջապէս փոխանցել Մ.Ա.Կ.ի ընդհանուր քարտուղարին։

Ապա, Վեհափառ Հայրապետը ընդհանուր գիծերով ներկայացուց վերջին ամիսներուն իր եւ Ռայի Պատրիարքին միջեւ տեղի ունեցած խորհրդակցութիւններուն եւ անոնց առնչուած այլ հանդիպումներու ընդհանուր պատկերը՝ շեշտելով կարելի փութով նախագահ ընտրելու հրամայականը։ Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը յայտնեց, որ այս հարցին գծով ինք շաբաթ մը առաջ Մ.Ա.Կ.ի ընդհանուր քարտուղարին եւ Մ.Ա.Կ.ի ապահովական խորհուրդին իր զեկոյցը ներկայացուցած է եւ բոլորը կարեւորութեամբ շեշտած են Լիբանանի նախագահական ընտրութիւնը շուտափոյթ կերպով իրականացնելու կարեւորութիւնը։ Ան նաեւ իր գնահատանքը յայտնեց այս ուղղութեամբ Վեհափառ Հայրապետին եւ հայ համայնքին կողմէ կատարուող աշխատանքներուն համար, յատկապէս անդրադառնալով այն կարեւոր դերին, որ Հայրապետը կրնայ ունենալ իր միջազգային յարաբերութիւններուն շնորհիւ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»