Ներքին 3 տարի առաջ - 18:45 08-08-2023

ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին իր հայրապետական օրհնությունն է ուղարկել Արամ Ա-ն

ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին իր հայրապետական օրհնությունն է ուղարկել Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

« Մեծայարգ

Տիար Դաւիթ Իշխանեան

Խորհրդարանի Նախագահ

Արցախի Հանրապետության

Ստեփանակերտ

Սիրելի´ Պրն. Իշխանեան,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն քրիստոնէական ջերմ սիրով ու հայրապետական օրհնութեամբ կ̉ողջունենք Ձեզ, եւ ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որպէս Խորհդարանի Նախագահ Արցախի Հանրապետության:

Արցախի դիմագրաւած ներկայ վճռական հանգրուանին, Ձեր ստանձնած առաքելութիւնը Ձեզ կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց: Ձեր առջեւ կը բացուին պատասխանատուութեան նոր, այլ դժուարին հորիզոններ: Մօտէն ճանչցած ըլլալով Ձեզ, վստահ ենք, որ յանձնառութեան ամուր ոգիով ու խոհեմութեամբ պիտի դիմագրաւէք Արցախի անկախութեան սպառնացող բոլոր վտանգները:

Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, եւ անձնապէս, կը վստահեցնենք Ձեզ, որ մեր Սուրբ Աթոռը պիտի շարունակէ զօրավիգ կանգնիլ Արցախի պետութեան ամրացման ու անոր քաջարի ժողովուրդին, ի խնդիր Արցախի անվտանգութեան ու անկախութեան:

Կ̉աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ Ձեզի շնորհէ առողջութիւն եւ իմաստութիւն, որպէսզի կարենաք քաջաբար հետապնդել Արցախի իրաւունքները ու լուծել անոր առջեւ ծառացող տագնապները: Թող Աստուած պահէ ու պահպանէ մեր սիրելի ժողովուրդի զաւակները՝ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի:

Աղօթարար՝ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում