Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:34 02-08-2023

Ալավերդիում ձվի մեծության կարկուտ է տեղացել

Ալավերդիում և հարակից գյուղերում այսօր երեկոյան ձվի մեծության կարկուտ է տեղացել։ Կարկուտը երկար է տեղացել՝ հողին հավասարեցնելով ողջ բերքը։

Կարկուտին զուգահեռ վարար անձրև է տեղացել, ինչի հետևանքով փողոցները ողողվել են ջրով։ Վնասվել են նաև բազմաթիվ ավտոմեքենաներ, կտրվել են տանիքներ և ապակիներ։

Կարկուտի հասցրած վնասների մասին չի հաղորդվում։

Մանրամասն՝ տեսանյութում։