Ներքին 3 տարի առաջ - 11:30 28-07-2023

Ողբերգական ավտովթար՝ Բագրատաշենի ճանապարհին. Mercedes-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com

Տավուշի մարզում, այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07:50-ի սահմաններում Նոյեմբարյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Բագրատաշենի անցակետ ճանապարհահատվածում, վրացական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակացության չգալով՝ մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Ռաֆայել Օգանյանն է:

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և մահացածի ինքնությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը