Մամուլ 3 տարի առաջ - 08:20 12-07-2023

Ոստիկանությունը նոր «Շկոդաներ» է գնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոստիկանությունը 1 միլիարդ 117 մլն 800 հազար դրամ ընդհանուր գնով «Չեխ ավտո» ՍՊԸ-ից գնել է «Շկոդա» մակնիշի 65 նոր ոստիկանական մեքենա։ Նշենք, որ «Շկոդա»-ները պարեկների վարած մեքենաներն են։ Նոր մեքենաներից յուրաքանչյուրն արժե 18 մլն 120 հազար դրամ։

Պայմանագիրը «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ կնքվել է հուլիսի 6-ին, մեքենաները պետք է մատակարարվեն պայմանագրի կնքումից 20 օր հետո, բայց ոչ ուշ, քան սեպտեմբերի 20-ին։ Նշենք, որ ոստիկանությունն ավելի վաղ 150 այդպիսի մեքենա էր գնել նույն կազմակերպությունից, իսկ վերջերս 50 մլն դրամ ուղղվել էր դրանց վերանորոգմանը։

Հայտնի է, որ այդ մեքենաները Հայաստանի պայմաններում իրենց չեն արդարացնում, եւ որոշ մասով գնումն իրականացվել է «Տոյոտա»-ից» բայց, փաստորեն, իրենց չարդարացրած «Շկոդա»-ներից էլ ձեռք չեն քաշում: Հիշեցնենք, որ «Չեխ ավտո» ընկերությունը, որը չեխական Skoda ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան