Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:33 11-07-2023

Շիրակի մարզում 23 մլրդ դրամից ավելի ներդրումներ են կատարվելու

Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը։ Մարզում կատարված ցանքի, կուտակված ոռոգման ջրի ծավալները, նաև հարկահավաքության տվյալներն ներկայացվել են Շիրակի մարզխորհրդի հերթական նիստում։ Շիրակի մարզում աճ են արձանագրել, իսկ դրան նպաստող գործոնները տարբեր են՝ պետական ներդրումներից մինչև մասնավոր սեկտորի մասնակցություն, ինչը հիմնականում վերաբերում է քաղաքաշինության ոլորտին, իսկ բնակարանաշինության ծավալները Գյումրիում ապահովում է մասնավոր շինարարությունը։ Ըստ էության Շիրակի մարզում այս տարի 23 մլրդ դրամից ավելի կապիտալ ներդրումներ են կատարվելու։

Մարզխորհուրդների օրակարգը սկսվեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցղանիշների ամփոփումով։ Ըստ որի, առաջին կիսամյակում պետական ու տեղական տուրքերը կատարվել են 100 տոկոսով։
Շիրակի մարզում նախատեսվում է 16 կրթական, մշակութային ու մարզական օբյեկտների վերանորոգում և կառուցում։ Այս թվում են նաև տարիներով փոխանցիկ օբյեկտներ դարձած Բերդաշենի, Կապսի ու Արեգնադեմի դպրոցները։ Իսկ ճանապարհաշինության այս տարվա ծավալը կազմելու է ավելի քան 654 կմ։ Տարբեր ծրագրերով են հանրապետական, միջպետական ու տեղական նշանակության ճանապարհները վերանորոգվելու։Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Սլաբոտկա թաղամասի 4 փողոցների վերանորոգոմը կսկսվի երրորդ եռամսյակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը