Մամուլ 3 տարի առաջ - 08:50 11-07-2023

Դավադիրների եռյակը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու հարցը 2 օր առաջ նորից սկսել են ակտիվ քննարկել ՔՊ խմբակցությունում:

Քննարկման կնքահայրը պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ով ՄԻՊ հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի եւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ քննարկել է, թե ինչ թեմաներ գտնեն Թագուհի Թովմասյանի վրա, որ հնարավոր լինի զրկել նրան պաշտոնից: Քանի որ միայն Էդգար Ղազարյանին խոսելու իրավունքից չզրկելը չի կարող հիմնավոր պատճառ լինել ՄԻՊ հանձնաժողովի նախագահին պաշտոնազրկելու համար, փնտրել են այլ պատճառներ: Վլադիմիր Վարդանյանը հուշել է, որ խորհրդի նիստերից բացակայությունը կարող են հիմնավորման մեջ նշել:

Այսինքն՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու հարցում շահագրգռված է խմբակցությունից առնվազն 3 հոգի. Արթուր Հովհաննիսյանը, ում մասնակցությամբ ՄԻՊ ընտրության հանձնաժողովի նիստը սկանդալի վերածվեց, Անդրանիկ Քոչարյանը, ով իրականում պայքարում է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որն իր հանձնաժողովից արտահոսքեր է ապահովում, եւ Ռուստամ Բաքոյանը, ով հանձնաժողովի փոխնախագահն է եւ, ասում են, աչք ունի Թովմասյանի աշխատասենյակի ու ծառայողական ավտոմեքենայի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան