Ներքին 3 տարի առաջ - 08:01 10-07-2023

«Վայլդբերիսն» ընդդեմ տնտեսության

Հայաստանում օրեցօր արձանագրվող թանկացումների ֆոնին մարդիկ ավելի ու ավելի շատ են օգտվում օնլայն խանութներից։

Այս առումով «Վայլդբերիսը» առաջատար ցանց է։ Ու եթե նախկինում այդ ցանցով միայն հագուստ էին պատվիրում, ապա այսօր նաեւ սնունդ, կենցաղային, տնտեսական իրեր, մի խոսքով՝ այն ամենը, ինչն անհրաժեշտ է։

Ընդ որում՝ վերջին շրջանում «Վայլդբերիսը» պատժում էր հայ սպառողին՝ թույլ չտալով որոշ ապրանքների պատվեր, Հայաստանի դեպքում թանկ գներ առաջարկելով, սակայն հնարամիտ հայերը նաեւ այս խնդրի լուծումն են գտել։ Սկզբից նշում են այլ երկրի հասցե, պատվերը գրանցում, իսկ հետո հասցեն փոխում, արդյունքում եւ ապրանքն են ստանում, եւ ավելի քիչ են վճարում։

Սա, իհարկե, սպառողի համար լավ է, սակայն ընդհանուր տնտեսության համար մտահոգիչ է, բայց հանուն տնտեսության աճի հնարավոր չէ մարդկանց ստիպել թանկ գնումներ կատարել։

Ուստի՝ պետության միջամտությունը եւ գնային քաղաքականության վրա ազդեցությունը առավել քան օրհասական է։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև