Ներքին 58 րոպե առաջ - 22:00 17-09-2026

Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների գլխավոր թիրախներից մեկը դարձավ Երևանի պետական համալսարանը։

Գլխավոր գործող անձը այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էր, ով որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ ԵՊՀ ուղարկեց Գևորգ Մուրադյանին։ Վերջինս չէր թաքցնում, որ ինքը Արայիկ Հարությունյանի կամակատարն է և նույնիսկ փոքրիկ որոշումներ ինքնուրույն կայացնելու իրավունք չունի։

Գևորգ Մուրադյանը կոորդինացնում էր 2019 թվականին Արայիկ Հարությունյանի նախաձեռնած՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու օրակարգով ՀԽ նիստը, որը, սակայն, ձախողվեց։ Դրանից հետո՝ 2020 թվականի օգոստոսի 25–ին, Գևորգ Մուրադյանը երկրորդ անգամ դարձավ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ապա կազմակերպեց, որ կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված ՀԽ անդամները միանգամից հրաժարական տան, ինչից հետո ԵՊՀ–ն կանգնեց լուծարման վտանգի առջև։

Կառավարման կեղծ ճգնաժամից հետո Արդարադատության նախարարի կողմից ստեղծվեց երեքհոգանոց Հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ, որն էլ ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակեց ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին։

Մի խոսքով, չլիներ Գևորգ Մուրադյանը, Հ․ Հովհաննիսյանն այսօր ԵՊՀ ռեկտոր չէր լինի։ Որոշակի ուսումնասիրությունից հետո պարզ է դառնում, որ Գևորգ Մուրադյանն առատորեն վարձատրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից ԵՊՀ–ում իր ծավալած գործունեության համար։

Մասնավորապես, նրա հիմնած «Մետրիկա» ՍՊԸ–ն էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած «Դուբայ էքսպո» միջոցառումը կազմակերպելու համար խոշոր գումարներ է ստացել։ 2020֊2022 թթ. ընթացքում այդ միջոցառմանը պետությունը հատկացրել էր երեք (56 միլիոն 422 հազար դրամ, 100 միլիոն 748 հազար դրամ և 79 միլիոն 296 հազար դրամ) փոխանցում՝ ընդհանուր 236 մլն 466 հազար դրամ «Մետրիկա» ՍՊԸ-ին։ Բայց իշխանության հետ համագործակցությունը դրանով չի ավարտվել։

Գևորգ Մուրադյանին պատկանող մեկ այլ ՍՊԸ՝ «Ավտոքարտը», Հայկ Կոնջորյանի կնոջ ղեկավարած «Հայփոստ» ՓԲԸ-ի խոշորագույն գործընկերն է։

Այս ՍՊԸ-ն ի թիվս այլ հարցերի սպասարկում է ՀՀ-ում վառելիքի 450 կետերի ապրանքների կտրոնային վաճառքի գործընթացը, սակայն երևի Գ․ Մուրադյանի գիտելիքների շնորհիվ չի մտնում 1000 խոշոր հարկ վճարողների մեջ։ Այս համագործակցություններից բացի՝ Գևորգ Մուրադյանն այսօր Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը մատուցում է խորհրդատվական և փորձագիտական ծառայություններ։

Իհարկե, շատ հետաքրքիր է, ընդդիմադիրները վստա՞հ են, որ Գևորգ Մուրադյանն այլևս Արայիկ Հարությունյանի կամակատարը չէ։

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
23:13 Հայացքների մենամարտ. Արման Ծառուկյանն ու Ռուֆին դեմ առ դեմ հանդիպել են UFC 331-ից առաջ