Ուղիղ եթեր
Ներքին 52 րոպե առաջ - 13:22 17-09-2026

Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան

Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ, ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն։

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Դա կարծիք չի՞։ Դա էլ է հետաքրքիր, որ կարծիքի կլիշեներ կան, որ Հայաստանը պետք է ունենա սենց կարծիք, հիմնականում Կիկոսի մահի տրամաբանությամբ, որ գնացի մարդի, ՀԱՊԿ-ից մեզ հեռացրին, բարձրացանք ծառը, վեր ընկանք քարը, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Մեր կարծիքն այն է, որ եթե ուզում են մեզ հեռացնել, թող հեռացնեն։ Եթե չեն ուզում հեռացնել, թող չհեռացնեն։ Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել։ Հիմա Ռուսաստանն է դրել քննարկման և մենք դիրքավորովում ենք այդ քննարկման շուրջ։

Ես ասում եմ, որ 102 ռազմաբազան և 2022–ի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն։ Հիմա իրանք քննարկման են դրել էդ հարցը, շատ լավ, հարգանքով։ Մի դեպք չի եղել, որ մեր որևէ պաշտոնյա, որևէ ռուս պաշտոնյայի առաջ նման հարց դնի կամ նման հարց բարձրացնի։
Հրապարակային էլ մենք էդ թեմայի մասին չենք խոսել։ Հիմա եթե իրանք որոշեն հանել, մենք չենք առարկելու։

Ուղիղ ասում եմ՝ 102 ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում։ Դա մենք տեսել ենք 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։

Ռազմաբազան մեզ պետք չի։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, եթե իրենք ուզում են հանել, թող հանեն, հենց վաղը թող հանեն։ Եթե ուզում են մնալ, պատրաստ ենք քննարկել մեզ ոչ անհրաժեշտ բազան Հայաստանի Հանրապետությունում մնալու պայմանները»,– հայտարարեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է

Ձեզ գուցե հետաքրքրի