Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:22 08-07-2023

Օլիգարխիան տիրապետում է ամբողջ տնտեսական դաշտին․ ՓՄՁ-ն բավարարվում է օրվա հարցով

Այսօր փոքր ու միջին բիզնեսի աճելու համար հնարավորություն չկա։ Եզակիներն են, որ կարողանում են որոշակի աճ գրանցել։ Ընդհանուր առմամբ՝ տնտեսական դաշտը մնում է մոնոպոլիզացված, օլիգարխիան տիրապետում է ամբողջ տնտեսական դաշտին, փոքր ու միջին բիզնեսը բավարարվում է փշրանքերով օրվա հացի խնդիր լուծելով։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանը։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այսօր Հայաստանում մոնոպոլիաներ չկան՝ Գրիգորյանը պատասխանեց, որ միանշանակ մոնոպոլիաներ կան։ «Դիտարկեք ցանկացած բիզնես մոդել և կտեսնեք, որ կան բիզնեսներ, որոնք շահութաբեր են, բայց այդ ոլորտում ձևական աշխատում են մի քանի բիզնես։ Իրականում դրանք մի հոգու են պատկանում։ Կան ոլորտներ, որոնք ավելի քիչ եկամտաբեր են, բայց այնտեղ աշխատում են հազարավորները։ Տնտեսական վիճակը պետք չէ ցանկություններով կամ բարի կամքից ելնելով գնահատել, տնտեսական վիճակը գնահատելու համար իրականում բավական է շուրջը նայել և ամեն բան պարզից էլ պարզ կլինի»։

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ այո, իրենք էլ սատարում էին Նիկոլ Փաշինյանի թիմին իշխանափոխության ընթացքում, բայց շատ արագ պարզ դարձավ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ուղղակի անհատների դեմ պայքար է։ «Այսինքն, կոռուպցիայի դեմ պայքարում են այնքանով, որքանով տվյալ կոռուպցիոները խանգարում է ներկա իշխանություններին, արդյունքում համատարած կոռուպցիայի վերացում Հայաստանում այդպես էլ տեղի չունեցավ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը