Մամուլ 3 տարի առաջ - 08:42 08-07-2023

Ում միջոցով և ինչ ճանապարհով է 1 տոննա հերոինը տեղափոխվել ԱԱԾ շենք. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե 1 տոննա հերոինը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունից ում միջոցով եւ ինչ ճանապարհով է տեղափոխվել ԱԱԾ շենք։

Մասնավորապես, 1 տոննա հերոինը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ սեփական մեքենայով ԱԱԾ շենք է տեղափոխել Միհրան Պողոսյանին պատկանող «Մրգենի» ընկերության պահեստապետ Սամվել Գալստյանը, ու այս ամենից հետո տարօրինակ է, որ իրավապահները նրան կալանավորվել են։

Նախաքննական մարմինը այս կալանավորումներից հետո խիստ լռություն է պահպանում, կալանավորված անձինք շարունակում են պնդել նախաքննական մարմնում, որ նկատել են տարօրինակ զանգված, տեղյակ են պահել ղեկավար կազմին ու այլ բանից տեղյակ չեն։

Նշենք, որ մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ՝ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել կոկաին տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ), որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լեւոն Աթաջանյանի եւ պահեստապետ Սամվել Գալստյանի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացրել:

Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան