Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:38 06-07-2023

Ադրբեջանը չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր երեսնայմա քաղաքականությունից․ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել նաև միջանցքային մեկանաբանություններով։

«Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում է իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով։ Հայաստանը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր պարտավորություն չի ստաձնել ու երբևէ չի ընդունի նման մեկնաբանություն։ Որ ՀՀ-ն որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել, կարող է տեսնել յուրաքնաչյուր ոք՝ կարդալով 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության ներքո ապաշրջափակմանը, ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դրան»,- ասաց Փաշինայանը՝ հիշեցնելով երեք հսկիչ անցակետ տեղակայելու կառավարության որոշման մասին՝ ընդգծելով, որ այս որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքորոշման պատճառով։

«Ադրբեջանը չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր երեսնայմա քաղաքականությունից։ Ադրբեջանը ՀՀ-ին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերով։ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ՀՀ-ին ուղղված մեղադարանքերը։ Հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունը ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության ներքո գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ Ադրբեջանում իրականացվում են ականազերծման աշխատանքներ, իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչ օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին ու նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում