Մամուլ 3 տարի առաջ - 08:31 06-07-2023

Հրահանգվել է՝ հնարավորինս խոչընդոտել «Հայաքվեի» գործընթացը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հայաքվեի» նկատմամբ դրական վերաբերմունքն անհանգստություն է առաջացրել իշխանության մոտ։ Ամենաբարձր մակարդակով հրահանգվել է՝ հնարավորինս խոչընդոտել գործընթացը: Նախ՝ որոշ համայնքապետեր հրաժարվեցին համայնքապետարանից տարածք տրամադրել, հետո` սպորտային հագուստով անձանց թույլ չեն տալիս մտնել, հիմա էլ ամբողջ թիմով նախաձեռնությունը կապում են նախկինների` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, թե սա իշխանության վերադառնալու հերթական փորձն է։

Հիշեցնենք․ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաք է ընթանում, որպեսզի Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանվի՝ 10-15 տարի։ Եթե 50 հազար քաղաքացի ստորագրի, նախագիծը կմտնի ԱԺ օրակարգ։ Նախաձեռնողները թաքցնում են, թե այս պահին քանի քաղաքացի է ստորագրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան