Մամուլ 3 տարի առաջ - 09:34 05-07-2023

Քննարկում են նաև հետընտրական դաշինքների հարցը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններից հաշված ամիսներ առաջ թեեւ որոշ ուժեր չեն շտապում բացել խաղաքարտերը, սակայն նախընտրական ակտիվ բանակցություններ են վարում։

Տեղեկացանք, որ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ու նրա շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանն օրերս հանդիպել են Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Մարությանը թեեւ դեռ պաշտոնական հայտարարություն չի արել առաջադրվելու մասին, սակայն նրա շրջապատից վստահեցնում են, որ մինչեւ ամսվա վերջը կլինի նման հայտարարություն։

Հանդիպման նպատակը եղել է հետընտրական դաշինքների հարցը, սակայն Մարությանը, չբացառելով համագործակցության որեւէ տարբերակ, ասել է` պետք չի ձուկը ջրում բազար անել, ընտրություններից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի, նոր կարելի է խոսել այդ մասին։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք իրենց հանդիպումների մասին, նա ընդամենը փոխանցեց, որ շատերի հետ է հանդիպում, իսկ հետընտրական համագործակցության մասին հարցին չպատասխանեց` ասելով․ «Այս պահին` այսքանը, մեկնաբանություն չունեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում