Արտաքին 3 տարի առաջ - 21:00 30-06-2023

Փարիզում և Ստրասբուրգում անկարգություններ են տեղի ունեցել

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ինչպես նաև խոշոր քաղաք Ստրասբուրգում անկարգություններ են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Actu Strasbourg պարբերականը։

Հաղորդվում է, որ Ստրասբուրգի կենտրոնում ցերեկային ժամերին թալանվել են Apple և Lacoste խանութները։ Apple խանութը չի հասցրել փակել դռները։ Մոտ 50 հոգի մտել ու թալանել է այն՝ վերցնելով ցուցադրված բոլոր հեռախոսները։

Բացի այդ թալանվել է նաև Lacoste խանութը։ Թվիթերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ մտնում ներս ու դուրս գալիս հագուստներով։

Նշվում է, որ Ֆրանսիայում զանգվածային անկարգությունները սկսել են այն բանից հետո, երբ Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանը կրակել ու սպանել է Mercedes մեքենա վարող 17-ամյա դեռահասին, որը հրաժարվել է ենթարկվել իրավապահների պահանջներին։ Դատարանը կրակողին կալանավորելու որոշում է կայացրել։

Հունիսի 30-ի գիշերը բերման է ենթարկվել ավելի քան 660 քաղաքացի։ Բերման ենթարկվածների առնվազն մեկ երրորդը երիտասարդներ և անչափահասներ են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում