Արտաքին 3 տարի առաջ - 20:16 21-06-2023

Փարիզում պայթյուն է տեղի ունեցել

Պայթյուն է տեղի ունեցել Փարիզի 5-րդ թաղամասում, ոստիկանությունը տարհանում է Վալ-դե-Գրաս հիվանդանոցի շրջակայքը, հայտնում է BFMTV-ն։

Թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ ոստիկանության տվյալների, փլուզվել են մի քանի տների ճակատային հատվածները, հրդեհվել են հարակից մի քանի տներ։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, ոստիկանությունն իրականացնում է տարհանում։ Իրավապահ մարմինները քաղաքացիներին հորդորել չմոտենալ դեպքի վայրին։

Նշվել է, որ տեղում գազի սուր հոտ է զգացվում։

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է մեկ մարդ։ Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի