Սպորտ 3 տարի առաջ - 21:42 28-06-2023

«Փյունիկը» Վրաստանում 3 հանդիպում կացկացնի

«Փյունիկը» եվրագավաթային մրցաշրջանի մեկնարկից առաջ մեկնելու է Վրաստան, որտեղ 9-օրյա հավաքի շրջանակում անցկացնելու է 3 ստուգողական խաղ։

«Այս շրջանում ընկերական խաղերը շատ կարևոր են մեզ համար, քանի որ մենք ունենք տակտիկական նոր մտահաղացումներ, որոնք պետք է փորձարկենք ու ամրապնդենք եվրագավաթային խաղերի համար»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշեց գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

«Փյունիկի» առաջիկա մրցակիցները հանդես են գալիս Վրաստանի ուժեղագույն առաջնությունում՝ Երովնուլի լիգայում։ Առաջնությունում նրանցից ամենաբարձր տեղը զբաղեցնում է «Սամգուրալին», որը 19 խաղից հետո 37 միավորով ընթանում է 3-րդ տեղով, Քութայիսիի «Տորպեդոն» 6-րդն է 24 միավորով, «Սամտրեդիան»՝ 11 միավորով 9-րդը։

Ներկայացնում ենք մեր խաղացանկն ու ժամանակացույցը՝

01․07,19:00․ «Սամտրեդիա» - «Փյունիկ»

03․07, 19:00․ «Սամգուրալի» - «Փյունիկ»

06․07, 19։00․ «Տորպեդո Քութայիսի» - «Փյունիկ»

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը