Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:47 28-06-2023

Մանրամասն պատասխան եմ պատրաստում․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Նիկոլ Փաշինյանը երեկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում անդրադարձավ բազմաթիվ դրվագների, բարձրաձայնեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած քննարկումների մասին։

Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ասել է՝ հողերը տուր, բայց հետո հերքել և սուտ դուրս եկել։

Փաշինյանի համար անհասկանալի է՝ եթե ՀՀ նախկին բոլոր նախագահները, որ հայտարարում են՝ լավ լուծումներ կային Ղարաբաղի հարցի հետ կապված, ինչո՞ւ չեն լուծել։

«Լուծեիք, ընկերնե՛ր, հիմա ի՞նչ եք եկել, բոլորին բացատրում, թե 1993-ին, 1994-ին, 2002-ին, 2007-ին, 2013-ին ու 2018-ին ինչ պետք է լիներ։ Հիմա ես կարո՞ղ եմ իրենց բոլորին դավաճանության ու դասալքության մեջ մեղադրել, որ այդքան լավ տարբերակներ են ունեցել ու չեն լուծել»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե երբ խոսում են իր լեգիտիմության մասին, ուրեմն պետք է իրեն ասեին՝ «հոպ, մի րոպե, լեգիտիմություն ունես՝ գնա տուր, Ղարաբաղն էլ տուր, տարածքներն էլ տուր, էս տուր, էն տուր, էն մեկը տուր, էս մեկը պահի։ Գրեիք, զանգեիք, նամակ գրեիք»։

Փաշինյանը հայտարարեց, թե երբ վարչապետ դառնալուց հետո հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ասել է իրեն՝ հողերը տուր։

«Հետագայում հարց եղավ, թե ինչ է ինքն ինձ ասել, ասացի՝ ասել է հողերը տուր, իրենք հերքեցին, դա էլ այդտեղ փակեցին, հիմա հնարավորություն կունենայի ասելու՝ գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուր, բայց դա էլ հերքեցին, ես սուտ դուրս եկա»,- նշեց Փաշինյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ, վերջինս, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ ասելով, որ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարելու և կետերով անդրադառնալու է Փաշինյանի հայտարարություններին։

«Մոտավորապես 12 րոպե նվիրված է եղել իմ հայտարարություների քննարկմանը՝ Փաշինյանի կողմից, ես մանրամասն պատասխան եմ պատրաստում։ Այսօր երեկոյան ստատուս եմ գրելու, ամեն ինչ կետերով ձևակերպելու եմ»,- ասաց Լևոն Զուրաբյանը։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է