Ներքին 3 տարի առաջ - 18:43 27-06-2023

ՊՆ-ն զիջման չգնաց․ զոհված հրամանատարի շիրմաքարն ընտանիքն ապամոնտաժել է

«Պաշտպանության նախարարությունը փոխզիջման չգնաց, պնդեց՝ կա՛մ հորս շիրմաքարն ապամոնտաժել, կա՛մ արտաշիրիմում անել, ուստի մենք մեր ուժերով այսօր ապամոնտաժեցինք, որպեսզի 20 սմ փոքրացնենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախյան բոլոր պատերազմների մասնակից, «Վարդանանք» ջոկատի հրամանատար Մանվել Խաչատրյանի (Ճուտ) դուստրը՝ Ռուզաննա Խաչատրյանը։

«Մենք մտավախություն ունեինք, որ կարող են գիշերը գալ և շիրմաքարն ապամոնտաժել, ինչի հետևանքով հնարավոր է՝ վնասեն այն, ուստի այսօր պապայիս ջոկատի տղաները եկան, շիրմաքարը զգուշությամբ հանեցին, որպեսզի 20 սմ կարճացնեն, նորից տեղադրենք։

Մենք ամեն օր հերթապահություն էինք իրականացնում այստեղ, բայց գիշերը տուն էինք գնում, իրենցից ամեն ինչ սպասելի է, դրա համար էլ մենք մեր ուժերով հանեցինք պապայիս շիրմաքարը։

Ես չեմ պատրաստվում իմ հոր նկարը վնասել, լինելու է այնպես, ինչպես որ մենք ենք ուզում՝ ոտքից գլուխ, քանի որ մենք իրեն այդպես ենք ուզում հիշել, իսկ այդ հիշողություննեը իրենք չեն կարող ինձնից խլել։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդպես էլ չարձագանքեց մեր դիմումին, որևէ մեկը չհանդիպեց մեզ հետ։ «Եռաբլուրը» պապայիս տունն է, ու ինչքան էլ իրենք ասել էին՝ արտաշիրիմում արեք, ես չեմ թողնելու, որ իմ հոր տունը քանդեն»,- ասաց զոհված հրամանատարի դուստրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՆ-ն պահանջել է զոհված հրամանատարի շիրմաքարն ապամոնտաժել կամ արտաշիրիմում անել, քանի որ շիրմաքարի բարձրությունը գերազանցել է 1․70 մետրը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում