Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:17 26-06-2023

Արտաշիրիմում կանենք հորս․ ՊՆ-ն պահանջել է զոհված հրամանատարի շիրմաքարն ապամոնտաժել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ուզում են ապամոնտաժել արցախյան բոլոր պատերազմների մասնակից, «Վարդանանք» ջոկատի հրամանատար Մանվել Խաչատրյանի (Ճուտ) շիրմաքարը։

Մանվել Խաչատարյանը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերում թշնամու ԱԹՍ-ի հարվածից։

Հերոսի դուստրը՝ Ռուզաննա Խաչատրյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հոր զոհվելուց կես տարի անց ՊՆ-ն դեռ շիրմաքար չէր տեղադրել, ուստի ընտանիքը սեփական նախաձեռնությամբ շիրմաքար է պատվիրել և օրեր առաջ՝ հունիսի 11-ին, տեղադրել։

Հիմա ՊՆ-ից հանձնարարել են այն ապամոնտաժել՝ պատճառաբանելով, որ այն չի համապատասխանում «Եռաբլուրի» ստանդարտներին․

«Դիմում ենք ներկայացրել Պաշտպանության նախարարություն, որ այս-այս հանգամանքների բերումով է քարը մեծ ստացվել։ Ասում եմ՝ գոնե սպասեք նախարարի պատասխանին, Պաշտպանության նախարարությունից գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը պատասխանեց՝ մենք իր պատասխանին չենք սպասում, մեկ է գիտենք, որ ձեզ «չէ» են ասելու։

Ասել են՝ կա՛մ ապամոնտաժեք, կա՛մ արտաշիրիմում արեք։ Եթե իրենք չհամաձայնեն մեզ հետ, որ շիրնաքարը գոնե սարքենք 1․70 մետր, ապա արտաշիրիմում կանենք։ Եթե իրեն այստեղ 1 մետր հող չի հասնում, ուրեմն արտաշիրիմում կանենք։ Էլի եմ ասում, եթե չթույլատրեն, ապա մեզ մնում է միայն արտաշիրիմում անել, որ պապայիս հոգին խաղաղվի, հանգստություն գտնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի