Արտաքին 3 տարի առաջ - 18:46 25-06-2023

Եվրամիության ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանում ապստամբության փորձը

Ռուսաստանում ապստամբության փորձի հետևանքները լինելու են Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ամենամսյա ծրագրված հանդիպման կենտրոնական թեման, որը կքննարկվի երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում։ Այս մասին գրել 7SUR7-ը։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն կիրակի օրը խոսել է օրակարգի մասին Բրյուսելում Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նվիրված է եղել Ռուսաստանում վերջին իրադարձություններին:

«Իրավիճակը Ռուսաստանում, որտեղ տեղի ունեցավ «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը կանոնավոր բանակի դեմ, Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների քննարկման կենտրոնում է։ Բելգիան կներկայացնի արտգործնախարար Հաջա Լաբիբը»,- ասել է նա։

Երկրի ԱԳ նախարար Լաբիբը նույնպես անդրադարձել է քննարկման թեմային։ «Մենք տեղեկություններ փոխանակեցինք Ռուսաստանում տեղի ունեցողի մասին: Մենք երեկ մի շարք շփումներ ունեցանք Ռուսաստանում մեր դեսպանատան հետ, որպեսզի կապ հաստատենք այնտեղ ապրող բելգիացիների հետ և համոզվենք, որ նրանք անվտանգ են: Ռուսաստանում կա 780 բելգիացի, տասնյակ մարդիկ Ռուսաստանի հարավում։ Եվ մենք կարողացանք կապ հաստատել նրանց բոլորի հետ ու համոզվել, որ ամեն ինչ կարգին է։ Առայժմ ամեն ինչ վերահսկողության տակ է»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը