Ներքին 3 տարի առաջ - 20:38 22-06-2023

Կաթողիկոսն Իրանի հեռացող դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ

Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայնտել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ դեսպանի՝ Հայաստանում իրականացրած ծառայությանը՝ գնահատելով հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նրա ազնիվ վերաբերմունքը: Նորին Սրբությունն ի դեմս դեսպանի շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը դժվարին այս ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:

Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Նորին Սրբությանը ներկայացնելով Հայաստանում իր ծառայության տարիների արդյունքներն ու ձեռքբերումները, վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև առկա ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել զորանալ ու արդյունավորվել: Անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, դեսպանը կարևորեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին փաստեց նաև, որ Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը անդրադարձան մարդկային կյանքում հոգևոր, բարոյական արժեքների զորացմանը, ինչը կնպաստի ավելի բարի, ապահով ու խաղաղ դարձնելու աշխարհը:Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Իրանի հայ համայնքի հոգևոր կյանքին։

Վերջում Նորին Սրբությունը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը