Մամուլ 3 տարի առաջ - 08:39 22-06-2023

Վերջին շաբաթը դատախազության համար նվերներով լեցուն էր․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին շաբաթը դատախազության համար նվերներով լեցուն էր, նախ փաստաբանները հեռուստացույց նվիրեցին Աննա Վարդապետյանին, որպեսզի նա կարողանա այլ հեռուստաալիքներ էլ դիտել եւ տեղեկանալ փաստաբաններին ոստիկանության բաժիններում բռնության ենթարկելու դեպքերից։

Բանն այն է, որ Աննա Վարդապետյանն ասել էր, թե տեղյակ չէ փաստաբանին ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու դեպքից։ Կառավարության այսօրվա նիստում էլ ներառված է դատախազությանը համակարգիչներ նվիրելու նախագիծը։ Թվով 9 համակարգիչները, թուղթ մանրացնելու սարքը եւ տարբեր ծրագրերի արտոնագրերը դատախազությանը նվիրում է Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպությունը։

Հայաստանին նվիրաբերվող գույքի ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 880 հազար դրամ, այսինքն՝ Աննա Վարդապետյանի 2 ամսվա վարձատրության չափ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման