Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:12 20-06-2023

Մոսկվայում ռուս-վրացական գործարար խորհրդի նիստ է կայացել

Հունիսի 19-ին Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատում (ТПП) տեղի է ունեցել Ռուսաստան-Վրաստան խորհրդի նիստ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրում է RadioTavisupleba-ն` հենվելով ТПП-ի պաշտոնական կայքին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը նվիրված է եղել երկու երկրների միջև լոգիստիկայի, ապահովագրության և բեռնափոխադրումների հարցերին։

ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն ներկաներին տեղեկացրել է վերականգնված և բարեկարգված վրաց-ռուսական «Վերին Լարսի» սահմանային անցակետի բացման մասին, որը, նրա խոսքով՝ հեշտացնում է Վրաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը։

Տեղեկության համաձայն, քննարկվել է Վրաստանից բեռնատարներին և վարորդներին Ռուսաստան բեռնափոխադրումներ թույլ տալու հարցը։ Հանդիպման մասնակիցները ներկայացրել են նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկայի և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային համագործակցության առաջարկներ, այդ թվում՝ նոր տրանսպորտային միջանցքների բացման հնարավորությունը։

Հիշեցնենք, որ մայիսին Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը խոսել էր Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի երկաթուղային տարանցման անհրաժեշտության մասին։

Ի դեպ, ռուս-վրացական գործարար խորհուրդը ստեղծվել է այս տարվա փետրվարին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է