Մամուլ 3 տարի առաջ - 08:35 20-06-2023

Հին-նոր թեզերի գեներացման «միամսյակ». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ «ռաունդը» տեղի կունենա հուլիսի 12-ին՝ Լիսաբոնում։ Փաստորեն, իշխանությունները ճիշտ այդքան ժամանակ ունեն հայաստանյան տեղեկատվական-քարոզչական տիրույթում հերթական ալիքի տարածման համար: Խոսքը մի քանի «բլոկի» մասին է՝ հակառուսականության և Արցախի «հանձնման»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը հանձնառություն է վերցրել հատկապես հակառուսական ալիքի առավել ուժեղացման հետ կապված, որի վերաբերյալ իր թիմին դիլիջանյան ժողովի ժամանակ հանգամանալից հրահանգավորել է։ Թեպետ, ըստ էության, այս գործընթացն իշխանություններն արդեն իսկ սկսել են. ի մասնավորի, «մենք կախված կամ կաշկանդված չենք ինչ-որ մեկից» կարգի հայտարարությունները ամբողջովին տեղավորվում են այս հարթությունում։

Թերթի տեղեկություններով, նախալիսաբոնյան «մեկամսյակի» հիմնական թեզերը ակտիվորեն գեներացվելու են արդեն հայտնի թեզերի շուրջ, մասնավորաբար՝ «ՀՀ իշխանությունները Արցախի հետ կապ չունեն», «մենք Արցախից մանդատ չեն ստացել, որպեսզի բանակցենք», «պետք է հարթակ ստեղծենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար», և ամենակարևորը՝ «ռուսական խաղաղապահներին այլընտրանք՝ երրորդ միջնորդ երկրների միջոցով»։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց այդ ժամանակահատվածում է դիտարկվում նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, որի մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, ամենայն հավանականությամբ, կխոսի կամ առնվազն կակնարկի Փաշինյանը։ Հանձնաժողվի նիստին, ի դեպ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ» ունեմ» խմբակցությունների պատգամավորները, ինչպես երեկ հայտարարվեց, չեն մասնակցի՝ դա գնահատելով շոու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման