Ներքին 3 տարի առաջ - 01:09 18-06-2023

Perfect TV-ի մեկնաբանը՝ Աննա Հակոբյանի ներկայացուցիչ

Ֆեյսբուքյան օգտատեր Ստելլա Սարուխանյանը իր էջում տեղադրել է իր և Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի համատեղ լուսանկարը և կից գրառում կատարել. «Այսօրվանից ես ներկայացնում եմ ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին…»:

Ստելլա Սարուխանյանը նաև նշել է, որ ծառայության է անցնում կամավոր հիմունքներով, չի վճարվելու և չի համարվելու պետական աշխատող: Իսկ ո՞վ է Ստելլա Սարուխանյանը, որ պատրաստ է անվճար ծառայություն մատուցել երկրի ղեկավարի կնոջը: Պարզվում է, որ Ստելլա Սարուխանյանը 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության ակտիվ մասնակիցներից մեկի՝ Շավարշ Սարուխանյանի քույրն է: Այդ օրերին նաև Շավարշ Սարուխանյանն էր ապահովում Նիկոլ Փաշինյանի լայվերը, դրանցից մեկը ռադիոտան շենքը գրավելու օրն էր:



Շավարշ Սարուխանյանի անունը կապվում է նաև յութուբյան մեկ տասնյակից ավելի ալիքների հետ, որոնք 2018 թվականից հետո սնկի պես աճեցին և կարճ ժամանակում ունեցան հարյուր հազարավոր հետևորդներ:

Յութուբյան այդ ալիքներից ամենահայտնին թերևս «Perfect TV»-ն է, որտեղ հիմնականում ապատեղեկատվություն տարածող տեսանյութեր են հրապարակվում, իսկ այդ կեղծ լուրերը կարդում է նույն ինքը՝ Ստելլա Սարուխանյանը, որը երեկվանից ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով խրախուսում, գուցե նաև ֆինանսավորում է նախկինների դեմ արշավն ու ապատեղեկատվությունը՝ այդ կերպ նաև հանրությանը շեղում Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում