Ուղիղ եթեր
Ներքին 6 օր առաջ - 12:35 19-08-2026

Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ արտահայտվեցին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկին

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը մերժել են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքում հրապարակած տեսանյութով։

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունն առանձին, ինքնուրույն հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ ընդդիմադիր կին պատգամավորներին, հանդիպան եմ հրավիրում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված