Ներքին 3 տարի առաջ - 21:30 15-06-2023

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենը Վրաստանում հանդիպել է Եվրոպական հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության ներկայացուցչի հետ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանը Վրաստանում հանդիպում է ունեցել Եվրոպական հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության (DG ECHO) Պատրաստվածության և կանխարգելման նորանշանակ ղեկավար Հաննա Յանսի հետ։

«Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի դաշտային լայնածավալ վարժանքի շրջանակներում Հայաստանի պատվիրակության ղեկավար ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության (DG ECHO) Պատրաստվածության և կանխարգելման նորանշանակ ղեկավար Հաննա Յանսի հետ։

Հանդիպան ընթացքում տիկին Յանսը կարևորեց գլխավոր տնօրինության երկկողմ համագործակցությունը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հետ՝ հատկապես ընդգծելով կանխարգելման և պատրաստվածության բարձրացմանն ուղղված ջանքերը։

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության առնչությամբ, նշելով, որ ՀՀ փրկարար ուժերի ներգրավումը միջազգային ծրագրերում միտված է աղետների ռիսկի նվազեցմանը, տարածաշրջանում կայունության բարձրացմանը և կրելու է շարունակական բնույթ: ՓԾ տնօրենը նաև հավելեց, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ներկայիս բարեփոխումները միտված են հենց այս կարողությունների զարգացմանը, տարբեր ուղղություններով միջազգային համագործակցության խորացմանը:

Տիկին Յանսը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի պատվիրակությանը այս ոլորտում ակտիվ ներգրավվածության համար և հաջողություն մաղթեց 2023 թվականի հոկտեմբերին Հայստանում անցկացվելիք «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» վարժանքի կազմակերպման գործում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի

Ձեզ գուցե հետաքրքրի